Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Յուրի Վարդանյանը կազատվի՞ Ծառուկյանի «թիմից»

Յուրի Վարդանյանը կազատվի՞ Ծառուկյանի «թիմից»
10.05.2013 | 15:40

Յուրի Վարդանյանի` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվելուց հետո այդ նախարարությունում մեծ աժիոտաժ է առաջացել: Մեր աղբյուրի դիտարկմամբ, քանի որ սա ԲՀԿ-ի «պապենական տարածքն» էր և աշխատողներից շատերը Գագիկ Ծառուկյանի «հովանավորյալներն» են, բոլորը, սիրտը «դող», սպասում են նոր նախարարի հրամաններին, այսինքն` կազատվե՞ն աշխատանքից, թե՞ կշարունակեն մնալ տեղերում: Առավել ևս, արդեն խոսակցություններ կան, որ Վարդանյանը մտադիր է ոլորտը լիովին կուսակցականազերծել ու հիմնովին նոր ռելսերի վրա դնել:

ԲՀԿ-ականները կամ Ծառուկյանի մերձավորները, նույն աղբյուրի պնդմամբ, արդեն ոտքուձեռք են ընկել, հաճոյանալու քայլեր են անում, շողոքորթում նոր ղեկավարին, անգամ մինչ «աքլորականչը» հասցնում մի քանի անգամ «ուրանալ» ԲՀԿ-ին և իրենց ծառայություններն առաջարկել նոր նախարարին:
Թե Յուրի Վարդանյանը Ծառուկյանի «թիմից» ում հետ կուզենա աշխատել, ում` ոչ, առաջիկայում կերևա, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ այս ոլորտում քաղաքական ու աշխատանքային այլ ուղղություն է որդեգրվելու, ինչն արդեն դուրս է Ծառուկյանի տիրապետության դաշտից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ